®
Այսօրվանից Լիբերթի սպառողները՝ մասնավորապես սոցիալական քարտեր ունեցողներն ու ուսուցիչները Վրաստանի Էվեքս կլինիկաների ցանցում , ամբուլատոր և ատամնաբուժական ծառայություններ կստանան հատուկ զեղչերով :
Թարմացված պայմանների շրջանակներում ամենաշատ պահանջարկ ունեցող լաբորատոր հետազոտությունների վրա կտարածվի ավելացված 30% զեղչ և ամբուլատոր և ատամնաբուժական ծառայությունների համար մոտ 50% զեղչեր : Ծառայությունը հասանելի է Վրաստանի 6 տարածաշրջանում գործող Էվեքս կլինիկաների 33 հաստատություններում և Էվեքի ցանցի Նյու Դենթ ստոմատոլոգիական գրասենյակներում :
Լիբերթի բանկի և Էվեքս կլինիկաների սոցիալական պատասխանատվության նախագիծը մեկնարկել է 2020 թ.-ին, իսկ այս տարի սոցիալական քարտերի ունեցողներից բացի զեղչեր ստանալու համար ներգրավվել են նաև ուսուցիչները.
● Ծրագիրը մատչելի է ուսուցիչների համար . SMS- ի տեսքով նրանց կուղարկվի հաղորդագրություն , որը պետք է ներկայացվի ցանկալի կլինիկա
● Համընդհանուր ապահովագրության շահառու, Էվեքս կլինիկայում գրանցված կամ գրանցվող ուսուցիչը, կօգտվի այն զեղչերից , որոնք չեն ֆինանսավորվում Համընդհանուր ապահովագրության շրջանակներում:
● Նույնը վերաբերում է մասնավոր ապահովագրությամբ ուսուցիչներին, որոնք զեղչ են ստանում ապահովագրական ընկերության կողմից չֆինանսավորվող կամ արդեն ժամանակի սպառած ծառայությունների վրա:
«Լիբերթինիսրտե» ծրագրի շրջանակներում արդեն իրականացրել ենք մի շարք լայնածավալ ծրագրեր , արդյունքում մեր սպառողները, հատկապես ավագ սերնդի ներկայացուցիչները օգտվում են տարբեր արտոնյալ ծառայություններից և հատուկ պայմաններից ՝ ողջ հանրապետության տարածքում:
Համաճարակի և հետհամաճարակային պայմաններում հատկապես կարևոր է առողջապահությունը: Էվեքս կլինիկաների հետ համագործակցության արդյունքում ամենաշատ պահանջարկ ունեցող բժշկական ծառայություններն էլ ավելի մատչելի են դարձել մեր հաճախորդների համար:
Ուրախ ենք, որ այսօրվանից ԼԻԲԵՐԹԻ բանկի սպառող ուուցիչները նույնպես կօգտվեն թարմացված և հատուկ պայմաններից », – հայտարարել է ԼԻԲԵՐԹԻ բանկի գլխավոր տնօրենը՝ Վասիլ Խոդելին:
«Համաճարակը ընդգծեց առողջության կարևորությունը: Էվեքս կլինիկաներն առաջնային առողջապահական ծառայությունների մատչելիությունը բարձրացման նպատակով իրականացնում են լայնամասշտաբ ծրագրեր:
ԼԻԲԵՐԹԻ բանկի հետ համագործակցության շրջանակներում արդեն մեկ տարի է, ինչ հաճախորդներն օգտվում են 800 բժշկական և ատամնաբուժական ծառայությունների զգալի զեղչերից: Հատկանշական է, որ այսօրվանից նրանք կօգտվեն թարմացված պայմաններից և այդ արտոնությունները տարածվելու են նաև լրացուցիչ ուսուցիչների վրա»-հայտարարել է Էվեքս կլինիկայի տնօրեն Գիորգի Գորդաձեն:
ԼԻԲԵՐԹԻ բանկը հանրապետության խոշորագույն առևտրային բանկերից մեկն է: Բանկի գործառույթները կազմում են 2 միլիարդ լարի, ունի ավելի քան 4500 աշխատակիցներ, ներկայացված են հանրապետության ավելի քան 360 սպասարկման կենտրոններով ՝ 614 բանկոմատով և սպասարկում են ավելի քան 1,7 միլիոն հաճախորդների: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք `www.libertybank.ge կայք կամ կապնվեք pr@lb.ge. մեդիա կապի միջոցով:
«էՎԵՔՍ ԿԼԻՆԻԿԱՆԵՐ»-ը Վրաստանի ամենամեծ բժշկական խմբի ՝ GHG (Վրաստանի առողջապահական խումբ) կից գործող ձեռնարկությունն է: «էՎԵՔՍ ԿԼԻՆԻԿԱՆԵՐ»-ը կլինիկան երկրի կլինիկական ամենամեծ ցանցն է: Ցանցը հնարավորություն է տալիս ընկերությանը արդյունավետ կառավարել հիվանդներին ողջ երկրի մասշտաբով: Ընկերությունն անընդհատ ներդրումներ է անում նոր տեխնոլոգիաներում, ինչպես նաև բժիշկների և սպասարկող անձնակազմի վերապատրաստման գործում :
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.evexclinics.ge կայք կամ կապնվեք 995 597 700 222 հեռախոսահամարին: