Չնախատեսված, լրացուցիչ աշխատանքներ, ժամկետի երկարացում թե ֆինանսավորման աղբյուրի փոփոխություն՝ Ախալցխայի քաղաքապետարանի կողմից սկսված և ձգձգվող ծրագրերի և պայմանագրում կատարված բազմաթիվ փոփոխությունների մասին բազմիցս պատմել ենք։
Ինչպես պարզվում է, ճանապարհների և կամուրջների վերականգնման պայմանագրերում փոփոխությունների հիմնական պատճառը աշխատանքների պահին «չնախատեսված» դեպքերն են, որոնք արտացոլված չեն եղել նախագծում։